Մոր հետքերով. Քրիստինա Օրբակայտեի դուստրը ներկայացրել է իր առաջին երգը

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով. նրա 8-ամյա դուստրը որոշել է դառնալ երգչուհի և արդեն ներկայացրել է իր առաջին երգը:
Փոքրիկ Կլավդիայի դեբյուտային երգը իսպաներեն լեզվով է:
Իր միկրոբլոգում կիսվելով դստեր երգի պրեմիերայով` Օրբակայտեն գրել է,- «Մենք ուրախալի լուր ունենք. Կլավդիան ձայնագրել է իր իսպանալեզու երգը»:
Հրապարակման մեկնաբանությունները րոպեների ընթացքում հեղեղվել են դրական մեկնաբանություններով:
Արձագանքել են նաև ռուսական շոու-բիզնեսից հայտնի աստղեր, հիացական խոսքեր են փոքրիկ երգչուհուն հղել Մաքսիմ Գալկինն ու Ֆիլիպ Կիրկորովը: