Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել Եգիպտոսից

Ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը, որն այս օրերին ամուսնու՝ Ռաֆայելի, և որդու՝ Գաբրիելի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում երևում է, թե ինչպես է հայրը գրկել որդուն, իսկ Սիրունը ամուսնուն։

Նրա հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծննդից հետո արագ վերադարձավ բժշկական իր աշխատանքին, իսկ եթերում նրան դեռ չենք տեսնում։