Մարզումներն ու դիետաները տվել են իրենց արդյունքը․ Բրիթնի Սփիրսը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն Ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որում անկեղծ կերպարներում է։ Համացանցում հրապարակված կադրերում 39-ամյա երգչուհին ցուցադրում է իր սլացիկ մարմինը։ Նա կադրում նախ հայտնվել է նարնջագույն բիկինիով, արևային ակնոցով ու շագանակագույն բարձրակրունկներով։ Ապա Սփիրսը զգեստափոխվել և տեսախցիկի առաջ հայտնվել վարդագույն լողազգեստով։

Հրապարակման մեկնաբանություններում երգչուհին պատմել է իր սննդակարգի ու սպորտային ծանրաբեռնվածության մասին։ 39-ամյա երգչուհու խոսքով՝ ինքը շատ է վազում եւ ձգտում է ճիշտ ու գիտակցված սնվել։ Երգչուհին նաև հայտնել է, որ սկսել է բոքսով զբաղվել։