Սալմա Հայեքը «Օսկար»-ի արժանացած Էնթոնի Հոփքինսի հետ պարային տեսանյութ է հրապարակել

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը հայտնի դերասան Էնթոնի Հոփքինսի` «Օսկար»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակը տոնել է վերջինիս հետ պարելով։

54-ամյա Հայեքն օրերս սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ դերասանի հետ պարում է Լեոնարդ Քոհենի Dance Me To The End Of Love երգի հնչյունների ներքո։

«Նշում ենք «Հայրը» դրամայում անզուգական խաղի համար «Օսկար»-ի արժանացած Հոփքինսի հաղթանակը»,- տեսանյութին կից գրել է դերասանուհին։

83-ամյա դերասանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայեքին՝ «անմոռանալի և գեղեցիկ օր պարգևելու համար»։

Նշենք, որ Էնթոնի Հոփքինսը դարձել է «Օսկար» մրցանակին արժանացած ամենատարեց դերասանը։