«Ամենաքաղցր աղջիկները». Քլոե Քարդաշյանը ցուցադրել է միանման հանգնված դստերը և նրա զարմուհիներին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարները զարմուհիների հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ հեռուստաաստղը ցույց է տալիս ընտանիքի հանդեպ իր սերը։

The Good American ապրանքանիշի հիմնադիրը հրապարակել է 3-ամյա Թրուի, Քիմ Քարդաշյանի 3-ամյա դստեր՝ Չիկագոյի և Ռոբերտ Քարդաշյան կրտսերի դստեր՝ 4-ամյա Դրիմի լուսանկարները, որոնք երեքն էլ մանուշակագույն հանդերձանքներով են։ Լուսանկարներում միանման հագնված 3 զարմուհիները գրկախառնվել են և ժպտում են։

Լուսանկարներին կից Քլոե Քարդաշյանը գրել է․ «Ամենաքաղցր աղջիկները»։

Հիշեցնենք, որ 36-ամյա հեռուստաաստղը մեկ դուստր ունի իր նախկին զուգընկերոջ՝ Թրիսթան Թոմփսոնից, որի հետ հարաբերությունները վձրջին շրջանում բազմաթիվ խոսակցությունների առիթ են տվել։