Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը քննադատել է պլաստիկ վիրահատությունները և այն առաջարկող բժիշկներին: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի գրառման մեջ, որին կից հրապարակված լուսանկարում չի թաքցրել իր կուրծքը։
Գրառման մեջ Սփիրսը պատմել է իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ իրեն առաջարկել են վիրահատել իր մարմինը: Արտիստը խոստովանել է, որ դա չափազանց զայրացրել է իրեն:
«Այս ի՞նչ է կատարվում այն մարդկանց հետո, ովքեր խորհրդատվություն են տալիս մարմնի բարելավման հետ կապված: Արդյո՞ք դա միայն ինձ հետ է տեղի ունեցել, թե՞ մեկ ուրիշին ևս վիրավորել է այս փորձը: Ես գուցե չափազանց զգայուն եմ, բայց, ամեն դեպքում, ես ավելի շուտ կնախընտրեի ցատկել ժայռից, քան լսել բժշկի, ով ինձ ասում է, թե ինչն է սխալ իմ արտաքինի մեջ: Ես յուրացրել եմ դասս: Կարող եք համբուրել իմ հետույքը »,- ասել է Սփիրսը մերկ լուսանկարին կից: