2020 թվականին Ջասթին Բիբերը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում. երկու աղջիկ երգչին մեղադրել էին բռնաբարության մեջ։ Երգիչը մինչև վերջ հերքում էր մեղադրանքները, նա նույնիսկ հայց էր ներկայացրել աղջիկների դեմ զրպարտության համար և պահանջել բարոյական վնասի փոխհատուցում 20 միլիոն դոլարի չափով։ Սակայն այսօր TMZ-ը հայտնել է, որ Բիբերը որոշել է ամեն բան թողնել անցյալում և հրաժարվել է հայցից։
Աղբյուրների համաձայն՝ Ջասթինը «ցանկանում է վերջ տալ այս դրամային և առաջ շարժվել, այլևս փոխհատուցում չի ակնկալում»։ Բիբերը շատ էր անհանգստանում, որ նման սկանդալը կարող է լրջորեն ազդել իր հեղինակության վրա։
Հիշեցնենք, որ աղջիկներից մեկն իր խոստովանությունը հրապարակել էր սոցցանցերում, որտեղ բացահայտել էր, որ բռնությունը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 9-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Four Seasons հյուրանոցում:
Քադի անունով մեկ այլ աղջիկ պնդում էր, որ 2015 թվականի մայիսին նա երգչի կողմից սեռական գործողությունների զոհ է դարձել։