ԱՄՆ հարուստ երկիր է և ինձ համար աշխարհի ամենաապահով վայրը. Շպրոտ

Երգչուհի Շպրոտն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հարց ու պատասխանի ժամանակ պատասխանել է օգտատերերի հարցերին։  Օգտատերերից  մեկի հարցին, թե ինչու՞ են շատերը ձգտում մեկնել ԱՄՆ, Շպորտը պատասխանել է․ «Համեմատաբար Միացյալ նահանգները հարուստ և ապահով երկիր է, որը միայն մտածում է ինքն իր պետության մասին, բայց իր ներսում շատ-շատ վատ բաներ կան, բայց ապահովության մեջ մարդիկ տեսնում են ապագա»,- ասել է Շպրոտը։

Նա նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ էլ նա այնտեղ մշտական բնակություն հաստատել․«Միացյալ նահանգներն ինձ համար աշխարհի ամենաապահով տարածքն է: Միացյալ նահանգներում միշտ ապահով է, բայց երբեք չես կարող ասել՝ ինչ կլինի»: Գրում է Tert.am Life-ը։

Նշենք նաև, որ երգչուհին երկարատև ժամանակ է ինչ մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, բայց վերջերս այց էր կատարել Հայաստան և հենց այստեղ նկարահանել իր վերջին տեսահոլովակը: