Դեյվիդ Բեքհեմի մայրը՝ 73-ամյա Սանդրա Ջորջինա Ուեսթը, իր թոռան՝ Բրուքլինի կնոջը յուրահատուկ նվեր է մատուցել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Բրուքլին Բեքհեմի տատիկը Նիկոլա Պելցին նվիրել է անհատական դիզայնով Nike Air Force 1 սպորտային կոշիկներ: Նկարիչ Ադամ Կլարիջը sպիտակ կեդերը զարդարել է մինիմալիստական գրություններով և նկարներով: Նրանց վրա կարելի է գտնել Բրուքլինի անունը, հրեշտակների պատկերը, որը հիշեցնում է նրա դաջվածքներից մեկը, ինչպես նաև նորապսակների անվան առաջին տառերով սրտեր։
Բրուքլին Բեքհեմին և Նիկոլա Պելցին անհամեստ նվեր են մատուցել նաև փեսայի ծնողները։ Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմներն իրենց որդուն և նրա կնոջը նվիրել են 1954 թվականի արտադրության «Jaguar XK140» երկտեղանանոց մեքենա, որն ամբողջությամբ վերականգնվել և վերածվել է ժամանակակից էլեկտրական մեքենայի։ Մեքենան հիշեցնում է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան կաբրիոլետի դիզայնը և արժե մոտ 455 հազար դոլար։