Էմբեր Հերդի փաստաբանն ասել է, որ դերասանուհին չի կարող Ջոնի Դեփին 15 միլիոն դոլար վճարել

Օրեր առաջ ավարտվեց հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատավարությունը Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև։ Դերասանը կարողացավ դատարանին ապացուցել, որ իր նախկին կինը զրպարտել է իրեն՝ մեղադրելով սեռական և ընտանեկան բռնության համար։ Արդյունքում դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրել է դերասանին վճարել 15 միլիոն դոլար։

Բայց Էմբեր Հերդի փաստաբանի խոսքով՝ դերասանուհին չի կարող նման գումար վճարել նախկին ամուսնուն։ Այս մասին Էլեյն Բրեդեհոֆթը խոսել է նախօրեին Սավաննա Գատրիին տված հարցազրույցում։ Եվ, հավանաբար, հենց այս պատճառով էր, որ դերասանուհին անմիջապես որոշեց բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը։

Աստղի փաստաբանը հավելել է, որ իրենք կարծում են, որ Ջոնի Դեփին աջակցող՝ համացանցում տարածված աղմուկն ազդել է դատարանի որոշման վրա։