Մագա Հարությունյանը և Կարեն Ասլանյանը՝ հարս ու փեսայի կերպարով

Երգիչ Կարեն Ասլանյանը շուտով ներկայացնելու է նոր տեսահոլովակ, որտեղ գլխավոր հերոսուհու կերպարում է դերասանուհի, տիկ-տոկեր Մագա Հարությունյանը, իսկ գլխավոր հերոսը՝ Կարեն Ասլանյանն է։ Նրանք մարմնավորում են սիրային զույգ և իրենց ինստագրամյան էջերում ակտիվ պատմում են նկարահանումների մասին։ 

Նշենք, որ առավոտյան ժամերից սկսած ընթանում են նկարահանումները, չնայած անձրևոտ եղանակին։