BTS-ը հայտարարել է խմբի լուծարման մասին

Կորեական BTS խմբի անդամները երկրպագուներին հայտնել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց համագործակցությունը միմյանց հետ։ Խմբի իններորդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում արտիստները խոստովանել են, որ ցանկանում են ժամանակ հատկացնել և զբաղվել սոլո կարիերայով։

Հարցազրույցի ժամանակ BTS-ի անդամ RM-ը (իրական անունը՝ Քիմ Նամջուն) խոստովանեց, որ «Butter» և «Permission to Dance» հիթերը թողարկելուց հետո խումբը չգիտեր, թե ուր գնալ:

«Կարծում եմ, որ մենք հիմա դժվար ժամանակաշրջան ենք ապրում։ Մենք փորձում ենք գտնել մեր ինքնությունը, որը հոգնեցուցիչ և երկար գործընթաց է»,- լրագրողներին ասել է BTS-ի մեկ այլ անդամ Փաք Չիմինը։

Խմբի անդամները ցանկանում են զբաղվել սոլո նախագծերով, որպեսզի աճեն որպես պրոֆեսիոնալներ։ «Հետագայում, երբ մենք նորից հավաքվենք որպես խումբ, այդ գործակցությունն անզուգական կլինի: Մենք ավելի լավն ենք լինելու, քան նախկինում էինք»,- իր ծրագրերով կիսվել է BTS-ի անդամ V-ն (իրական անունը՝ Քիմ Թեհյոն):

Նախկինում Hybe-ի գործակալությունը ակնարկել էր, որ BTS-ին մեծ փոփոխություններ են սպասվում: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ խմբի անդամները հաճախ են վիճում և չեն կարողանում լեզու գտնել միմյանց հետ, ուստի կբաժանվեն։ Նախատեսվում էր տղաներից մի քանիսին թողնել խմբում, իսկ մի քանիսին էլ ուղարկել մեկ այլ թիմ՝ նրանց ավելացնելով վոկալիստներ։ Պրոդյուսերները ցանկանում էին արմատապես փոխել տղաներիիմիջը։

BTS-ը յոթ անդամից բաղկացած հարավկորեական խումբ է, որը ձևավորվել է 2013 թվականին։ Թիմը արագ ժողովրդականություն ձեռք բերեց նախ Հարավային Կորեայում, այնուհետև ամբողջ աշխարհում: 2017 թվականին The Time ամսագիրը խումբը ներառել է համացանցի 25 ամենաազդեցիկ անձանց թվում: 2020 թվականին արտիստները զբաղեցրել են է 47-րդ տեղը Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղերի թոփ 100-ում։

Ինչպես նշում է The Wealth Record-ը, խմբի կարողությունը գնահատվում է 100 մլն դոլար, իսկ կայքը ընդգծում է, որ դա միայն խմբի եկամուտն է՝ BTS-ի յուրաքանչյուր անդամի անհատական ​​եկամուտը հաշվարկում հաշվի չի առնվում։ 2018 թվականին Hyundai հետազոտական ​​ինստիտուտը հրապարակեց զեկույց, որում նշվում էր, որ խումբը Հարավային Կորեա է բերում տարեկան 4 տրիլիոն վոն (3,54 միլիարդ դոլար):