Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2019»-ի հաղթողի հետ զուգերգ կթողարկի

«Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը շուտով նոր երգ կթողարկի։ Այն կլինի զուգերգ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի հետ։ Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում։

Արտիստների համատեղ նոր երգը կոչվում է Would do it again: Այն հասանելի կլինի հոկտեմբերի 21-ից։

Նշենք, որ ավելի վաղ Ռոզա Լինը ներկայացրել էր եվրատեսիլյան Snap երգի նոր տեսահոլովակը։ Հավելենք, որ Snap-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսվող 5 երգից մեկը Spotify-ում։