«Слова пацана»-ի հեղինակը կարծում է, որ սերիալի շարունակությանն առայժմ չարժե սպասել

«Слова пацана» գրքի հեղինակ, որի վրա հիմնված է համանուն հանրաճանաչ սերիալը, Ռոբերտ Գարաևը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ սերիալի ռեժիսորները դեռ չեն դիմել իրեն երկրորդ եթերաշրջանի վրա աշխատանքը շարունակելու առաջարկով։

«Անկեղծ կլինեմ, մինչ այժմ ոչ-ոք չի դիմել»,- ասել է գրողը և հավելել, որ պատրաստ է ներգրավվել աշխատանքին, եթե նման առաջարկ ստանա։

«Слова пацана» ֆիլմի պրեմիերան կայացել է նոյեմբերի 9-ին։ Սերիալը թողարկվել է Wink և Start առցանց կինոպլատֆորմներում։ Սյուժեն պտտվում է 1980-ականների վերջին Կազանի երիտասարդական հանցավոր խմբավորումների մասին։ Նախագծում գլխավոր դերերը կատարել են Ռուզիլ Մինեկաևը, Լեոն Կեմստախը, Իվան Յանկովսկին և Նիկիտա Կոլոգրիվին։