Չկորցնելով սեքսուալությունը. ամենագեղեցիկ ռուս բռնցքամարտիկը

27-ամյա բռնցքամարտիկ Անջելինան ծնվել է բազմազավակ ընտանիքում: Մեծ ընտանիքին օգնելու նպատակով Անջելինան դեռ մանկուց սկսեց հաճախել բռնցքամարտի դասերի՝ երազելով, որ մի օր այդ մասնագիտությունն իրեն մեծ եկամուտ կբերի: Միլիոնատեր գործարարի կինը դառնալուց հետո նա արդեն գումարի խնդիր չուներ, սակայն իր մասնագիտությունից Անջելինան չհրաժարվեց:

«Առաջ ես զբաղվում էի բռնցքամարտով միայն գումար աշխատելու համար, սակայն հիմա հաղթանակն ու մասնագիտական հաջողությունները մեծ նշանակություն ունեն իմ կյանքում: Եթե դադադարեմ զբաղվել բռնցքամարտով, ապա կսկսեմ ինձ անինքնավստահ ու չկայացած կզգամ. դա կնշանակի, որ ես կոտրվեցի, չկարողացա»,- կիսվում է Անջելինան:
Բռնցքամարտիկը խոստովանու է, որ բնատուր տվյալներ չի ունեցել՝ առանձնապես ուժեղ չէր և ոչ էլ ճկուն, սակայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր լավագույններից է ոլորտում:

Իհարկե, պրոֆեսիոնալ սպորտը չէր կարող չանդրադառնալ նրա առողջության վրա: Անջելինան դեռ երազում է մայրանալու մասին և միայն հանուն այդ երազանքի կհամարձակվի լքել սպորտը: Բռնցքամարտիկը կոտրվածքների պատճառով վիրահատվել է քիթը 3 անգամ, ծնոտը՝ 1: Նա պատմում է նաև, որ լուրջ խնդիրներ է ունեցել ողնաշարի հետ, սակայն դրանք, բարեբախտաբար, վիրահատությունից հետո կարգավորվել են: Անջելինան բոլոր կին բռնցքամարտիկներին խորհուրդ է տալիս զբաղվել հենց այս սպորտաձևով, որն իսկապես թույլ է տալիս կնոջն իրեն զգալ ուժեղ ու լիարժեք պաշտպանված: