Հարրի Փոթերի տիեզերքի երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու կախարդական աշխարհի ամենախորհրդավոր ընտանիքներից մեկը։ Ավելին, Սլիզերինի ֆակուլտետի նոր քրաշն արդեն բացահայտվել է։
HBO-ի առաջիկա սերիալում հեռուստադիտողները առաջին անգամ կտեսնեն Մալֆոյների առօրյա կյանքը։ Տասնչորսամյա դերասան Լոքս Պրատը նոր էկրանավորման մեջ կխաղա Դրակոյի դերը։
1883 ամսագրին տված հարցազրույցում նա կիսվել է ստեղծողների պատմությանը մոտեցման մանրամասներով. «Կարծում եմ՝ այս էկրանավորման մեջ դուք շատ ավելին կտեսնեք, քան գրքերում։ [Գրքերում] շատ բան է կատարվում Հարրիի մեջքի ետևում, և դա հիանալի է, և դա ճիշտ էր նաև ֆիլմում։ Եվ կարծում եմ՝ [շոուրաններ] Ֆրանչեսկա [Գարդիները] և [ռեժիսոր] Մարկ [Մայլոդը] բազմիցս ասել են սա հարցազրույցներում. դուք շատ ավելին կտեսնեք։ Դուք կտեսնեք բոլոր ուսուցիչներին իրենց փոքրիկ աշխատասենյակներում։ Դուք կտեսնեք Դրակոյին տանը»։
Հետաքրքիր է, որ Լոքս Փրեթը ջերմորեն է խոսում իր խաղընկերոջ մասին, որը կմարմնավորի նրա հորը. «Ջոնի Ֆլինը հրաշալի է: Նա իսկապես հրաշալի մարդ է: Կարծում եմ՝ մենք լավ կաշխատենք միասին էկրանին, կամ ինձ դուր է գալիս մտածել, որ կաշխատենք: Բայց նա հրաշալի մարդ է, և նա ունի հզոր աուրա»:
Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն և Global Streaming-ի նախագահ Ջ.Բ. Պերետը նշել է. «Բեմադրության մասշտաբները, մանրամասները, մանրակրկիտությունը այն ամենի, ինչ նրանք անում են և ինչ ստեղծել են, նախագիծը հասցնում են բոլորովին նոր մակարդակի»:















