Կեղտոտ ձեռքերը կարող են աշխարհում տարեկան 1.4 մլն երեխայի մահվան պատճառ դառնալ

«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ կեղտոտ ձեռքերը կարող են աշխարհում տարեկան 1.4 մլն երեխայի մահվան պատճառ դառնա:
Այս տվյալները ներկայացվել են հոկտեմբերի 15-ին Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվա կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ:
Կեղտոտ ձեռքերի միջոցով են մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ (աղիքային վարակիչ հիվանդություններ, հեպատիտ Ա, ճիճվային հիվանդություններ, գրիպ և այլն): Հատկապես շատ մանրէներ կան եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը), ուստի խիստ կարևոր է երեխայի եղունգների ճիշտ խնամքը:
Բայց պետք է նաև չմոռանալ, որ հաճախակի ձեռքերը լվանալով մենք վերացնում ենք ոչ միայն վնասակար, այլև օգտակար միկրոօրգանիզմներ:
Գաղտնիք չէ, որ օրգանիզմն արագ վերականգնում է օգտակար միկրոօրգանզիմները, սակայն եթե չափազանց հաճախ լվանալ ձեռքերը, ապա մաշկը կարող է չորանալ և գրգռվել, կհայտնվեն ճաքեր և վերքեր, որոնք էլ կվերածվեն «մուտքի դարպասների» մի շարք հիվանդությունների հարուցիչների համար: