Քսենիա Սոբչակը և Կոնստանտին Բոգոմոլովը պսակադրվեցին - showbiz.am

Քսենիա Սոբչակը և Կոնստանտին Բոգոմոլովը պսակադրվեցին

By

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի հարսանյաց արարողությունը: Նրանց պսակադրությանը ներկա էին Քսենիայի ու Կոնստանտինի ծնողները և մի քանի մտերիմ ընկերներ:
Քսենիան լրագրողների այն հարցին, թե ինչու է նման կարևոր առիթի համար ընտրել հենց այս օրը, պատասխանեց, որ ինքը սնահավատ չի և անգամ չէր էլ հիշում, որ այսօր ամսի 13-ն է և ուրբաթ:
Հիշեցնենք, որ Քսենիան իր ամուսնու Մաքսիմ Վիտորգանի հետ ամուսնալուծվել է ամիսներ առաջ: Բոգոմոլովը նախկինում նույնպես ամուսնացած է եղել դերասանուհի Դարյա Մորոզի հետ:
Շշուկներ են պտտվում, որ զույգի շուտափույթ ամուսնության պատճառը Քսենիայի հղիությունն է: Գեղեցկուհու` օրեր առաջ հրապարակած լուսանկարներում երևում է նրա կլորացած փորիկը:
Աստղային զույգի մտերիմները լրագրողներին խոստովանեցին, որ Վիտորգանը գնագահարել է նախկին կնոջն ու մաղթել է նրան հաջողությունը: Բոգոմոլովը նույնպես անկեղծացավ՝ հավատացնելով, որ նախկին կինն իրեն միայն լավն ու բարին է մաղթել:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Ելենա Մալիշևան և Իվան Ուրգանտը կորոնավիրուսի թեմայով հումորային երգ են կատարել (տեսանյութ)

Ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» թոք շոուի հաղորդավար Իվան Ուրգանտն իր հյուրերից մեկի՝ հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևայի հետ ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Այո, ես «գնել եմ» ձայները». Ալսուն վերջապես խոստովանել է ողջ ճշմարտությունը

«Осторожно, Собчак!» հաղորդման շրջանակներում երգչուհի Ալսուն մեկնաբանել է «Голос.Дети» երաժշտական մրցույթի ընթացքում դստեր սկանդալը, որը շաբաթներ շարունակ քննարկվում էր...
Ավելին