Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանը

30 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Էնդրյու Դանբարը։ Նա «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել էր Սթարկին և Թեոն Գրեյջոյի նմանակին:
Երիտասարդի անշնչացած մարմինը մահվանից 26 ժամ անց գտել են նրա բնակարանում հարազատները։
Մահվան պատճառները դեռ հայտնի չեն, սակայն շշուկներ են պտտվում, որ դերասանը կախվածություն ուներ թմրանյութերից, ինչն էլ կարող էր լինել նրա հանկարծամահության պատճառը։
«Գահերի խաղը» նախագծի ողջ անձնակազմը հայտնել է ցավակցություններ դերասանի ընտանիքին։
Էնդրյու Դանբարի գործընկերների պնդմամբ՝ նա ընկերասեր ու բարեհամբույր երիտասարդ էր, ով կարողանում էր համախմբել բոլորին ու ստեղծել կոլեկտիվում ուրախ և ջերմ մթնոլորտ։