Քիմ և Քորթնի Քարդաշյանները վիճել են ու սկսել են հարվածել միմյանց

Համացանցում է հայտնվել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի 18-րդ եթերաշրջանի անոնսը, որն իրարանցում է առաջացրել Քարդաշյանների երկրպագուների շրջանակներում:
Քիմ Քարդաշյանը վիճել է ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, ինչի հետևանքով քույրերը սկսել են հարվածել միմյանց։

18-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդի գովազդային հոլովակում կադրեր են հայտնվել՝ ինչպես է Քիմը զայրանում ինչ-որ բանից ու հարձակվում ավագ քրոջ վրա։
Երկրպագուները կարծում են, որ կոնֆլիկտի պատճառ կարող էին լինել առօրյա մանր հարցերը։
Ըստ ամենայնի՝ վեճն առաջացել է Քորթնի Քարդաշյանի սադրանքների պատճառով։

Տեսանյութում մենք տեսնումե նք, թե ինչպես է Քիմ Քարդաշյանը, «երբեք այդպես մի արա» բառերն արտաբերելով, փորձում հարվածել Քորթնիինն, սակայն Քորթնին հասցնում է շրջվել։ Վեճի ընթացքում Քանյե Ուեսթի կինը ընկնում է հատակին։