Միշա Մարվինը պատմել է նախկին սիրելիի հետ ունեցած խնդիրների մասին

BLACK STAR-ի անդամ երգիչ Միշա Մարվինը Տիմատիի հետ համագործակցությունից հետո ձեռք բերեց մեծ ճանաչում ու երկրպագուների մի ամբողջ բանակ։ Արտիստը բավականին հաճախ է շփվում իր երկրպագուների հետ ու ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում։ Վերջերս իր միկրոբլոգում Մարվինը կիսվել է բավականին անկեղծ հրապարակմամբ, որը իրարանցում է առաջացրել նրա հետևորդների շրջանում։

«Որքան գեղեցիկ է կյանքն առանց քեզ։ Սրանք ինձ համար միայն խոսքեր չեն, այլ մի ամբողջ պատմութուն։ Ինչի՞ մասին․ այն մասին, որ քեզ անդադար խանդում են, դրանցից խախտվում է նյարդային համակարգը, դրա հետևանքով տապալվում է աշխատանքը։
Զգացմունքները տանում են դեպի անդունդ։ Այսպիսի հարաբերությունները պետք է դադարեցնել։ Գնահատեք ձեզ։ Իրականում ուժեղ են այն մադրիկ, ովքեր կարողանում են թողնել անցյալում իրենց բացասական լիցքեր տվողներին»,- միկրոբլոգում գրել էր երգիչը։
Նշենք, որ Միշա Մարվինին սիրավեպ էին վերագրում երգչուհի Հազիմայի, «Ամուրի» նախագծի 6-րդ եթերաշրջանի մասնակից Յուլիա Ֆրանցի հետ։ Իսկ վերջերս երգիչը սկսել է հանդիպել կորեացի մոդել Միլա Պանի հետ։
Ինսայդերի հավաստմամբ Մարվինը հենց այս գեղեցկուհու հետ է անցկացնում իր կարանտինը: