Նազենի Հովհաննիսյանը կիսվել է իր մայրիկի սիրելի բաղադրատոմսով

Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է բացահայտել իր սիրած ուտեստների բաղադրատոմսերը։ Ճանաչված դերասանուհին, ով այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար տեսանյութ է հրապարակել է, որտեղ ներկայացրել է իր մայրիկի սիրելի ճաշատեսակը։
«Թեթև ու համեղ նախաճաշ։ Եթե ունեք շատ կանաչի ու չգիտեք ինչ անել։ Մայրիկիս համերի հիշողություններով եմ պատրաստել։ Նա էր սիրում բայազետցիների այս` թարխունով ու մաղադանոսով տապակած ուտեստը։ Վայելեք ձեր օրը ընտանիքի ու սիրելի մարդկանց հետ»,- գրել է Նազենին։