Ինչո՞ւ են L’Oreal Paris բրենդին մեղադրել երկերեսանիության մեջ

Օրեր առաջ L’Oreal Paris ապրանքանիշն իր ինստագրամյան պաշտոնական էջում ի աջակցություն Black Lives Matter շարժմանը հրապարակում էր արել, որը սակայն, իրարանցում էր առաջացրել համացանցում։
Բրենդին սկսել էին մեղադրել երկերեսանիության մեջ․ չէ՞ որ 2017 թվականին ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը թխամորթ, տրանսգենդեր մոդել Մանրո Բերգդորֆի հետ, որովհետև վերջինս հանրային ելույթներ էր ունեցել ռասիզմի և սպիտակամորթների գերազանցության մասին։

Տարբեր աստղեր՝ դերասանուհի Ինդիա Մուրը, ռեփեր Միկի Բլանկոն և շատ ուրիշներ հանդես են եկել ընդդեմ ապրանքանիշի։
Այս ամենից հետո՝ ընդամենը ժամեր առաջ, թխամորթ, տրանսգենդեր մոդել Մանրոն հայտնել է երկրպագուներին, որ զրույց է ունեցել L’Oréal Paris ընկերության նախագահի հետ, ինչի արդյունքում կոնֆլիկտը լուծվել է։

Մանրո Բերգդորֆ