Անհոգ ու թեթև․ Սոնա Մաթևոսյանի նոր, գեղեցիկ ֆոտոշարքը

Սոնա Մաթևոսյանն իր ինստագրամյան էջում հաճախ է կիսվում նոր լուսանկարներով։ Դերասանուհին այս անգամ ևս ներկայացրել է հետաքրքիր ու տարբերվող ֆոտոշարք։

Նոր լուսանկարներում Սոնայի հագուստն իր երանգների շնորհիվ ամբողջովին ձուլվում է սենյակի գույների հետ, իսկ կադրերը փոխանցում են նրա թեթև ու անհոգ տրամադրությունը։ Դերասանուհու հետևորդները բարձր են գնահատել նոր ֆոտոշարքը ու սկսել ակտիվ մեկնաբանել լուսանկարները։