Չեմ դնելու երեկ գերեվարված հայի խոշտանգումների վիդեոն, որ ինձ պես ամեն նայող չմեռնի անդարձ․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով գերիների հարցին։

«Չեմ դնելու երեկ գերեվարված հայի խոշտանգումների վիդեոն, որով ստիպում էին համբուրել իրեն տանջող թուրքի կոշիկները…չեմ դնելու զինվորականներին կեղեքող ու ստորացնող կադրերով վիդեոները… էն հերոսների, որոնք մինչև վերջ կռիվ էին տալիս հանուն Բոլորիս, նաև անտարբեր մնացած ու «կույր» մարդկանց….
էնքան կոտրված ու իսպառ գետնին ենք հավասարեցված, որ ուժ չկա… մի կերպ երկու ոտքի վրա կանգնում ենք ու թմբիրի մեջ` իբր քնում…(( էն հերոս երեխեքը, որ դեռ ողջ են, բայց նաև մեռած…((((
չեմ դնելու, որ ինձ պես ամեն նայող չմեռնի անդարձ…((, բայց իմացեք, որ այսօր արդեն Հայաստանում էլ չկա անվտանգ գոտի: Չկա խաղաղություն ու հաստատ չկա ապահովություն(((
Հայրը գնացել էր որդու գերեզմանին այցի` տարել էին գերի:
Գյուղացին իր տնից էր գերեվարվել: Մյուսը` իր մեքենայով ճանապարհից էր անհետացել, որը նշես(…
…. Հայաստանը` անվերջանալի առաջնագիծ…( օղակված: ՔԱՆԻ՞ գերի կա վերջը… նորերին հաշվել ե՞ք, թե արդեն «անիմաստ եք» համարում(((, քանի՞սն են անհայտ կորած, վերջը գերի՝ են, թե արդեն մարմիններն էլ գտնելու ենթակա չի… վախ Աստված ջաաան ((((
….. Մենք ինչի՞ համար ենք ապրում…, որ դադաղ մեռնե՞նք… քայքայվենք, առանց մեր հայրենակցին փրկելու հույսի՞…
Էսքան գերեվարված մարդկանց, ու զինադադարից հետո էլ գերի տարածների հարցը լավ ո՞նց էդպես էլ նախապես գոնե չքննարկվեց, չստորագրվեց, չլուծվեց (((
Տեղահանվածները տուն գնալիս են գերի ընկնում…
էս ի՞նչ անեծք է… անվերջանալի
Վայ մեզ …
երիցս վայ….
վայ անտարբերներին,
վայ անիրազեկներին,
վայ անտեսներին ու անհոգիներին…
վայ մեզ, որ մեր ճակատագիրը թուրքն է «որոշում»…(»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։