«Այո, Ամերիկան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։

System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի `Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը. «Սա ճշմարտության և արդարության հաղթանակն է»:

Ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը նույնպես անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի `Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը. «Այո, Ամերիկան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: