Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան պարծեցել է Փարիզի նոր առանձնատնով

Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան վերջերս տեղափոխվել է Փարիզում գտնվող իր նոր շքեղ առանձնատուն․ այն էլիտար թաղամասում է:
Այս մասին թոփ մոդելը գրել է Ինստագրամի իր էջում: «Ծննդյան տոները համընկել են մեր նոր տուն տեղափոխվելու հետ. եղևնու մեջ պատահաբար հայտնաբերվել է մի բույն: Ես հավատում եմ՝ դա լավ նշան է՝ կապված այն ամենի հետ, ինչ կարող է կատարվել մեր ընտանեկան բնում»,- գրել է նա:

Մոդելը հյուրասենյակում տեղադրված տոնածառի լուսանկարներն է հրապարակել:
Նկարում ներկայացված են նաև տոնածառի խաղալիքներ՝ թռչնի և բնի, ինչպես նաև մեքենայում նստած հարսի ու փեսայի տեսքով: