Էմինեմը նոր ալբոմ է թողարկել

Էմինեմն առանց նախօրոք տեղեկացնելու թողարկել է «Music to Be Murdered By» նոր ալբոմը: Ռելիզը 11-րդն Է դարձել երգչի համար: Այդ մասին հաղորդվում է երգչի կայքում:

20 թրեքների ձայնագրությանը մասնակցել են Էդ Շիրանը, Անդերսոն Փաքը, Skylar Grey-ը, Juice WRLD-ը և այլ կատարողներ: Ռեփերը տեղադրել է երգերից մեկի՝ «Darkness»-ի հոլովակը:
Ալբոմի շապիկին Էմինեմը կանգնած է՝ մի քունքին ատրճանակ պահած, մյուսին՝ կացին: Թվիթերում ռեփերը պարզաբանել է, որ ալբոմը ստեղծելուն իրեն ոգեշնչել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի հայտնի լուսանկարը:

Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս 3-րդ) ճանաչում է ձեռք բերել 1999 թվականին, երբ թողարկել է Real Slim Shady սկավառակը, որը Grammy մրցանակ է ստացել որպես լավագույն ռեփ-ալբոմ: Նույն պարգևներին են արժանացել նրա The Marshal Mathers LP (2000 թ.) և The Eminem Show (2002 թ.) սկավառակները։