Քսենիա Սոբչակը ծաղրել է ռուբլու փոխարժեքի անկումը

Ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը անտարբեր չի թողել նաև հայտնիներին: Նրանցից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում մեկնաբանել ու ծաղրել այդ իրավիճակը: Սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նույնպես հետ չի մնացել: Նա իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել. «Գոնե ոտքս վերև բարձրացնեմ, եթե ռուբլին ընկնում է: Իսկ ես չեմ դադարում զարմանալ, որ այս ամենն ինչ-որ մեկին դեռ զարմացնում է»:

Մեկնաբանություններում հետևորդները բարձր գնահատեցին Քսենիայի ունակությունները և համեմատել նրան բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ: «Վոլոչկովան սրան չի դիմանա», «Քսենիա, դու դեռ ժամանակ ունես անցնելու Վոլոչկովային», «Լավ մարզվիր» – գրում են մարդիկ: