Դերասան Մկրտիչ Արզումանյանը դիմել է բոլոր այն երեխաների ծնողներին, ովքեր կորոնավիրուսով պամանավորված՝ դպրոցական պարտադիր արձակուրդի այս շրջանում իրենց առօրյան բակերում են անցկացնում:
«Հարգելի ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածո՞ւմ եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բան է: Բա ասեք, մենք էլ չանհանգստանանք, ամբողջ օրը տանը չանցկացնենք, հիվանդների ամենօրյա ավելացող թվերին չհետևենք, չմտահոգվենք: Դուրս գանք, ընկերների հետ հանդիպենք, խնջույքներ անենք, էրեխեքը դասարանով, կուրսով հավաքվեն քեֆ անեն:
Խնդրում եմ՝ մի արեք, չի կարելի: Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին: Հարազատների, մտերիմների, հարևանների կյանքի և առողջության մասին մի փոքր մտածեք: Հուսամ՝ կմտահոգվեք: Շնորհակալություն: Առողջ եղեք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանը՝ հեշթեգով նշելով՝ #ՄնաՏանը, #ՄիՎտանգիրՈւրիշիԱռողջությունը։