Մեգան Մարքլը տիրապետում է մարտարվեստներին, հաճախել է քիքբոքսինգի դասընթացների

The Mirror պարբերականը ձեռք է բերել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի աշխատանքային ինքնակենսագրականը, որտեղ նշված է, որ նախկին դերասանուհին տիրապետում է մարտարվեստներին, հաճախել է քիքբոքսինգի դասընթացների։

Ինքնակենսագրականում նշվում է նաև, որ Մարքլը տիրապետում է մի քանի լեզուների։

«Ես Մեգանի մարզիչն եմ եղել Տորոնտոյում՝ Suits հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ», – ասել է Խորխե Բլանկոն, որը Սասեքսի դքսուհուն քիքբոքսինգ է սովորեցրել, հայտնում է իսպանական Vanity Fair-ը։

«Մենք մի քիչ զբաղվել ենք մարտարվեստով, մի քիչ բռնցքամարտով…Ես երբեք չեմ մտածել, որ նա կարող է մի օր դքսուհի դառնալ։ Մարզումների ընթացքում նրա հետ հիանալի ժամանակ եմ անցկացրել․ նա շատ սիրալիր էր և իսպաներեն էր խոսում արգենտինյան շեշտադրությամբ»,- հայտնել է մարզիչը։

Ինքնակենսագրականում նշվում է նաև, որ Մարքլը երաժշտական թատրոնում աշխատանքի փորձ ունի, խոսում է իսպաներեն և ֆրանսերեն։