«Չգիտեմ՝ սրանից հետո կարիերա կունենամ, թե ոչ, բայց գրողի ծոցը թող կորչի կարիերան»․ «Աստղային պատերազմներ»-ի աստղի ելույթը

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի դերասան Ջոն Բոյեգան Black Lives Matter շարժմանն իր աջակցությունը ցույց տալու համար Լոնդոնի կենտրոնում գտնվող թագավորական պուրակում միացել է ցուցարարներին, որի ընթացքում հանդես է եկել հուզիչ ելույթով, գրում է Fox News-ը։

«Սևամորթների կյանքը միշտ էլ նշանակություն է ունեցել։ Մենք միշտ շատ կարևոր ենք եղել։ Մենք միշտ հաջողության ենք հասել՝ անկախ ամեն ինչից։ Իսկ հիմա ճիշտ ժամանակն է։ Ես չեմ պատրաստվում այլևս սպասել»,-ասել է 28-ամյա Բոյեգան։

Դերասանը հայտնել է, որ չափազանց «ցավոտ է» է բախվել ռասայական խտրականությանը՝ բացատրելով, որ ցույցերը ռասայական բռնության ենթարկված սևամորթների, այդ թվում՝ վերջերս ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի «ֆիզիկական արտահայտությունն են»։

«Նրանք ցանկանում են, որ մենք կազմալուծվենք»,- ասել է Բոյեգան՝ ցուցարարներին կոչ անելով զերծ մնալ բռնությունից։

«Լսեք, ես չգիտեմ՝ սրանից հետո կարիերա կունենամ, թե ոչ, բայց գրողի ծոցը թող կորչի կարիերան։ Այսօր խոսքը անմեղ մարդկանց մասին է»,- հավելել է դերասանը։