Արքայադուստր Եվգենյան ցուցադրել է մեջքի վիրահատությունից մնացած սպին՝ կոչ անելով հպարտանալ թերություններով (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին՝ արքայազն Էնդրյույի դուստր, Յորքի արքայադուստր Եվգենյան, Ինստագրամի իր օգտահաշվում հրապարակել է մեջքի վիրահատությունից մնացած սպիի լուսանկարը՝ հետևորդներին կոչ անելով հպարտանալ իրենց սպիներով։

«Այսօր Սկոլիոզ հիվանդության իրազեկման միջազգային օրն է։ Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ սպիի լուսանկարով և քաջալերել բոլոր նրանց, ովքեր անցել են նույն բանի միջով, փոխադարձաբար կիսվել իրենց փորձառություններով»,- գրել է արքայադուստրը։

«Եկեք հպարտանանք մեր սպիներով»,- իր գրառման վերջում խորրհուրդ է տվել արքյադուստրը։

Հայտնի է, որ արքայադուստր Եվգենյան 12 տարեկանում սկոլիոզի վիրահատության է տարել և նույնիսկ իր հարսանյաց արարողությանը հրավիրել է իրեն վիրահատած վիրաբույժներին։

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք կոտրել գեղեցկության կարծրատիպերը՝ մարդկանց մեր սպիները ցույց տալով»,- ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր արքայադուստրը։

Princess Eugenie Shares Photo of Her Back Scar | PEOPLE.com