«Ռետրո» սանրվածք ու գայթակղիչ հագուստ. Դուա Լիպայի նոր կերպարն ու սլացիկ կառուցվածքը` քննարկումների առարկա

Դուա Լիպան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին` հրապարակելով իր կարանտինային առօրյաի կադրերն ու ցույց տալիս, թե ինչպես է հոգ տանում սիրելիից` Անվար Հադիդից նվեր ստացած փոքրիկ շնիկի մասին:

Այս անգամ երգչուհու լուսանկարները գրավել են երկրպագուների ուշադրությունը նրա յուրահատուկ հագուստի ու 60-ական թվականներին բնորոշ «ռետրո» սանրվածքի շնորհիվ: Դուա Լիպայի հետևորդները սկսել են հաճոյախոսություններ գրել` նշելով, որ նրա կառուցվածքն ապշեցնող գեղեցկություն ունի: