Ինչո՞ւ է Նարգիզը որոշել դատական գործ հարուցել Ժիրինովկսու դեմ

Հայտնի երգչուհի Նարգիզ Զակիրովան պատրաստվում է դատի տալ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Նա իր մտադրության մասին գրել է Instagram-ի իր էջում:
Նարգիզը НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակված հաղորդումից մի դրվագ է հրապարակել, որում Ժիրինովսկին երգչուհուն անվանում է «հրեշ» և «կապիկ», նաև հայտարարում, որ նա փողոցում կմահանա հիվանդություններից:

Երգչուհուն շատ են հուզել այդ արտահայտությունները, և նա դիմել է լրատվամիջոցներին՝ խնդրելով ուշադրություն դարձնել քաղաքական գործչի ասածին։
«Իմ իրավաբանը հստակ բացատրեց ինձ, որ Ռուսաստանի Դաշնության Վարչական օրենսգրքի 5.61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարչական իրավախախտում է համարվում վիրավորանքը, այսինքն՝ այլ անձի արժանապատվության նսեմացումը, որն արվել է անպարկեշտ ձևով։ Դրանից ելնելով՝ պարոն Ժիրինովսկու ասածը վիրավորանք է, որն օրենքի խախտում է։ Առանց ավելորդ դեմագոգիայի՝ փաստի մասին տեղյակ եմ պահում ինչպես պարոն Ժիրինովսկուն, այնպես էլ ձեզ ՝ իմ հետևորդներին։ Այսօրվա համար այսքանը», – գրել է Նարգիզը։