Ջենիֆեր Լոպեսի ու Ալեքս Ռոդրիգեսի նոր առանձնատունը (լուսանկարներ)

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների, Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը Մայամիում գտնվող «Սթար» մասնավոր կղզում առանձնատուն են գնել: Նոր տան համար զույգը վճարել է 40 միլիոն դոլար:

«Սթար» կղզին ստացել է իր անունը ոչ պատահաբար. տարբեր ժամանակներում այս կղզում անշարժ գույք ունեին Լեննի Կրավիցը, Մադոննան, Ուիլ Սմիթը, Սիլվեսթեր Ստալոնեն և այլ աստղեր: Ներկայացնում ենք սիրված երգչուհու և նրա փեսացուի նոր առանձնատան լուսանկարները: