Մահացել է դիզայներ Թերենս Քոնրանը. նա «lifestyle» արտահայտության ստեղծողն է

88 տարեկան հասակում, կյանքից հեռացել է բրիտանացի դիզայներ Թերենս Քոնրանը: Նա հիմնել է Լոնդոնի ժամանակակից դիզայնի թանգարանը:

«Նա մարդ էր, ով ստեղծեց ապագան, ապրեց զարմանալի կյանք և հեղափոխեց բրիտանական կյանքի ոճը», – ասվում է Քոնրանի ընտանիքի հայտարարության մեջ: «Ամեն ինչի հիմքը նրա շատ պարզ համոզմունքն էր, որ լավ դիզայնը բարելավում է մարդկանց կյանքի որակը»: Թերենս Քոնրանը ստեղծել է կահույք և ինտերիերի այլ իրեր, որոնք հայտնի դարձան Մեծ Բրիտանիայում 1950-ականների վերջին: Նա հիմնել է «Habitat»-ը և «The Conran Shop»-ը: Դիզայները անգլերեն լեզվում ներմուծել է նաև «lifestyle» արտահայտությունը, որը նշանակում է ապրելակերպ: