Նումի Ռապասը կմարմնավորի Համլետին՝ Շեքսպիրի նոր էկրանավորման մեջ

«Աղջիկը վիշապի դաջվածքով» (2009 թ.) ֆիլմի աստղ Նումի Ռապասը, կմարմնավորի Համլետին՝ Ուիլյամ Շեքսպիրի պիեսի նոր էկրանավորման մեջ, այս մասին հայտնում է Deadline-ը:

Ֆիլմը նկարահանելու է շվեդ ռեժիսոր Ալի Աբբասին («Շելլի», «Աշխարհների սահմանին»): Աբբասիի խոսքով՝ ինքը մտադիր է այնպես անել, որ Շեքսպիրը «շուռ գա իր դագաղում»՝ Դանիայի արքայազնի պատմության նոր արյունոտ տարբերակով: «Եկեք Համլետին կրկին վեհ դարձնենք»,- ասել է ռեժիսորը:

Ըստ Նումի Ռապասի՝ նա իր դերասանական կարիերայի հենց սկզբում ցանկացել է մասնակցել նմանատիպ նախագծի:

«Համլետ»-ի նկարահանումները կսկսվեն 2021 թվականի աշնանը: