«Թող այս օրը չլինի եզակի ձեր կյանքում»․ Սոֆի Դևոյանի ընտանեկան ֆոտոշարքը

Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյաններն ու Զարուհի Բաբայանը մարտի 8-ի առթիվ նոր ֆոտոշարք ունեն, որի առաջին կադրերը Սոֆի Դևոյան կրտսերը հրապարակել է Ինստագրամի իր էջում։ Լուսանկարներին կից Սոֆին գրել է. «Այս գեղեցիկ օրվա բոլոր ջերմ խոսքերն ու մտքերն ուզում եմ նվիրել իմ կյանքի ամենասիրելի և կարևոր կանանց՝ մայրիկիս և տատիկիս, ովքեր ինձ առաջին ուժ տվողներն են։

Եվ, իհարկե, ձեզ՝ իմ սիրելի հետևորդներ և մարդիկ, ովքեդ իրենց ջերմ խոսքերով ոգևորում են ինձ։
Թող ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն այս վառ գույներով, էմոցիաներով և այն սիրով, որը դուք միշտ տարածում եք։
Թող այս օրը չլինի եզակի ձեր կյանքում, որպեսզի ձեր աչքերը միշտ փայլեն»։