Բալիկի սպասող Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել է մազերի նոր երանգով

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակվել, որտեղ ներկայանում է մազերի կապույտ երանգով։ Նա շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ 600 հազարի շեմը հատելու համար։

«600.000 հետևորդ Ինստագրամում..․ 600.000 շա՜տ թանկ մարդ ինձ համար… 600.000 անգամ մերսի, որ չնայած սոցիալական ցանցերում իմ չափազանց պասիվությանը` հերիք չի շարունակում եք հետևել ինձ, դեռ մի բան էլ ավելին. էջս առաջատարն է Հայաստանում»,– լուսանկարին կից գրել է Լիլիթը։

Երգչուհին վերջին շրջանում պասիվ է, սակայն նախորդ ամիս երկրպագուներին ներկայացավ սպասված նորությամբ․ նա և երգահան Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին։ Այս լուրը մեծ աժիոտաժ առաջացրեց Լիլիթի անվան շուրջ, քանի որ ամուսնության 10 տարվա ընթացքում նրա՝ բալիկ ունենալու մասին քննարկումները չէին դադարում։

Երեխայի սպասելու մասին լուրը հայտնելիս Լիլիթը ներկայացել էր մազերի վարդագույն երանգով, այս անգամ ընտրել է կապույտը։