Սքարլեթ Յոհանսոնն ու Քոլին Ժոսթը երեխայի են սպասում

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն ու կատակերգու Քոլին Ժոսթը պատրաստվում են ծնողներ դառնալ։ Փոքրիկը 36-ամյա դերասանուհու երկրորդ երեխան կլինի, իսկ նրա 39-ամյա ամուսնու համար՝ առաջինը։ Աստղի հղիության մասին հայտնի է դարձել ինսայդերի միջոցով, որն ուրախալի լուրը հայտնել է Page Six-ին։

«Սքարլեթն արդեն շուտով կծննդաբերի։ Եվ ես գիտեմ, որ նա ու Քոլինը շատ ուրախ են»,- ասել է նա։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Սքարլեթը հղիությունը գաղտնի է պահել, և այդ մասին իմացել են միայն զույգի ամենամտերիմները։

Յոհանսոնի շատ երկրպագուներ ուշադրություն են դարձել, որ նա չի մասնակցել «Սև այրին» ֆիլմին նվիրված միջոցառմանը, որի համաշխարհային պրեմիերան օրերս է տեղի ունեցել։ Նա ֆիլմում ոչ միայն կատարել է գլխավոր դերը, այլև հանդես է եկել որպես գլխավոր պրոդյուսեր։ Աստղը տեսակապ է հաստատել, սակայն կադրում հայտվել են միայն ուսերը, այնպես որ որովայնը չի երևացել։

Սքարլեթ Յոհանսոնն ու Քոլին Ժոսթը երեք տարվա հարաբերություններից հետո ամուսնացել են անցած աշնանը։