«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել տեսանյութ

Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:

Գալկինը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։

Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։

«Սիրում եմ երիտասարդներին»,- պատասխանել է Պուգաչովան։

Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:

««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,- գրել են նրանք։

Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)