Ինչն է քայքայել սիրավեպը. Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը բաժանվել են

Քանյե Ոեսթի և Իրինա Շեյքի հարաբերությունները բազմաթիվ հարցեր են առաջացրել երկրպագուների շրջանում։ Ռեփերը վերջերս բաժանվել է կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, սակայն փորձել է փրկել հարաբերությունները՝ կնոջը հրապարակային խնդրելով վերադառնալ։ Շատերը չէին հավատում Իրինա Շեյքի հետ սիրավեպին, սակայն պարզվում է՝ զույգն, ամեն դեպքում, հարաբերություններ ունեցել է, թեև դրանք ընդամենը երեք ամիս են տեւել։

People-ի հաղորդմամբ՝ հարաբերությունները քայքայել են աշխատանքն ու հանգամանքները։ Աղբյուրը հայտնում է, որ Իրինայի և Քանյեի հարաբերությունները «երբեք լուրջ չեն եղել՝ շարունակություն ունենալու համար»։

Աստղերը չափազանց տարբեր աշխարհայացքներ ունեն, երկուսն էլ շատ են աշխատում։ «Քանյեն զբաղված էր աշխատանքով և շատ ժամանակ էր անցկացնում երեխաների հետ։ Հիմա նա դրա վրա է կենտրոնացած և ժամանակ չունի ժամադրությունների համար։ Նա Իրինային հիանալի է համարում։ Նրանք ընկերական հարաբերություններ են պահպանում»,- հայտնել է մեկ այլ աղբյուր։

Ի դեպ, զույգի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են այս տարվա հունիսին, երբ նրանց միասին են նկատել Ֆրանսիայում հանգստանալիս։