Բեն Աֆլեքը Ջենիֆեր Լոպեսի մոր հետ նկարահանվել է գովազդային հոլովակում

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը հանդես է եկել որպես սպորտային խաղադրույքների բջջային հավելվածի գովազդի ռեժիսոր: Գովազդում նկարահանվելու համար նա հրավիրել է նաև իր սիրելիի՝ Ջնիֆեր Լոպեսի մորը: Գովազդում կինը խաղացել է էպիզոդիկ դեր:

Գովազդն ապացույց է այն բանի, որ 49-ամյա Բենի և 52-ամյա Ջենիֆերի ընտանիքները մտերմացել են: Դերասանուհու մայրը միշտ դուր է եկել Աֆլեքին, նույնիսկ 2000-ականների սկզբին՝ դեռ նրանց առաջին սիրավեպի ժամանակ:

Նախկինում Ջենիֆերի մայրն ու Բենը շատ մտերիմ են եղել, և կինը շատ է վշտացել, երբ իմացել է նրա և Ջենիֆերի բաժանման մասին: