Սոս Ջանիբեկյանը նոր ընտրյալ ունի (լուսանկարներ)

Երեկ կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը։ Սոսը ֆիլմի պրեմիերային ներկայացավ նոր ընկերուհու ուղեկցությամբ՝ միանգամից գրավելով բոլորի ուշադրությունը։

Սոսի ընկերուհին ապագա նյարդավիրաբույժ է։ Սովորում է Բժշկական համալսարանում։ Աղջիկն իր քայլերն է անում նաև մոդելային ասպարեզում։ Այս մասին գրում է Tert.am Life-ը։

Նշենք, որ Սոսն ու ոճաբան Մադոննա Հարությունյանի բաժանության մասին հայտնի դարձավ 2019-ի օգոստոսին, սակայն զույգն ավելի վաղ էր բաժանվել։ Մադոննան ևս վերջերս է հայտնել, որ նոր ընտրյալ ունի։

Զույգը մեկ դուստր ունի՝ 3-ամյա Անաիսը: Անկախ բաժանությունից Սոսն ու Մադոննան պահպանում են շատ լավ հարաբերություններ և մեծացնում իրենց դստերը։