Երգչուհի Աթենա Մանուկյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Եվրատեսիլ 2020 միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը Ինստագրամի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել` ցուցադրելով գեղեցիկ մարմինը։

«Խենթությունը տիեզերական ձգողության նման մի բան է, մի փոքր խթան է պետք, որպեսզի այն տարածվի»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Երկրպագուները շատ են հավանել Աթենայի լուսանկարը։ «Հրեշտակ։ Ինչ սիրուն ես։ Հիանալի տեսք ունես»,- գրել են նրանք մեկնաբանություններում։

Նշենք, որ Աթենան ծնվել է Աթենքում, 27 տարեկան է և առաջին անգամ բեմ է դուրս եկել դեռ պատանեկան տարիներին։