Հայտնի է «Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերայի օրը

20th Century Studios-ը նոյեմբերի 12-ին է նշանակել «Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան: Այդ մասին կինոընկերությունը երեքշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում:

ԱՄՆ-ում ֆիլմը կհեռարձակվի Disney+ հոսքային ծառայությամբ, ասվում է հայտարարությունում: Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:

Ըստ թրեյլերի կադրերի՝ 10-ամյա տղայի ծնողներն արձակուրդ են մեկնում Ճապոնիա՝ մոռանալով երեխային տանը: Սկզբում տղան հաճույք է ստանում տանը մենակ մնալուց, բայց հետո նա պետք է հանդիպի երկու ավազակների, որոնց մարմնավորում են Ռոբ Դելանին և Էլլի Քեմփերը։

Ռեժիսոր Քրիս Կոլումբոսի և պրոդյուսեր Ջոն Հյուզի՝ 186 միլիոն դոլար բյուջեով կատակերգությունը 1990 թվականին է էկրան բարձրացել և  աշխարհի կինոթատրոններում հավաքել ավելի քան 476 միլիոն դոլար: