Ռոբերտ Դաունի կրտսերը դատարանի որոշումից հետո աջակցել է Ջոնի Դեփին

Երկու շաբաթ է անցել Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծության գործով դատարանի որոշումից, սակայն այն շարունակվում ակտիվ քննարկվել, և թվում է, որ դատարանի որոշումը դեռ երկար էլ կքննարկվի։

Jast Jared-ը հայտնում է, որ դերասան Ջոնի Դեփի ընկեր Ջոշ Ռիչմանի ասել է, թե արդյունքների հրապարակումից հետո Ջոնի Դեփը FaceTime-ի միջոցով զանգահարել է Ռոբերտ Դաունի կրտսերին։ «Վրիժառուների» հերոսը նրան ասել է՝ «Ջո՛ն, փառք Աստծո, վերջացավ»:

Հաղորդվում է նաև, որ դերասանները խոսել են , երբ Ջոնին ընկերների հետ գտնվում էր Մեծ Բրիտանիայի հյուրանոցային համարում, որտեղ նրանք սպասում էին դատավճռին։ Ջոշի խոսքով՝ վճիռը կարդալիս Ջեֆ Բեքը շրջել է հեռուստացույցի էկրանը։

Հիշեցնենք, որ Հերդի դեմ Դեփի դատավարությունը տևել է վեց շաբաթ, այն հեռարձակվել է առցանց և ռեկորդային դիտումներ է հավաքել ԱՄՆ-ում: