Սարիկ Անդրեասյանն ու կինը ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակն ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել: Գրում է Tert.am-ը:

«Ութ տարվա սերը մեզ գեղեցիկ դուստրեր է պարգևել, մեծ հաջողություններ և մեզ բոլորովին տարբեր է դարձրել նախկինում եղածից։ Եվ որքան ավելի հրաշալի բաներ են սպասվում առջևում սիրելու, ծիծաղելու, գրկախառնվելու, զգալու և միասին նույն ուղղությամբ նայելու համար։ Այս լուսանկարները ներկայացնում են այն երջանկության միայն մի փոքր մասը, որը մենք կարող ենք արտահայտել։ Կյանքից գողացված պահեր։ Սերը մեծագույն գիտություն է, և ցավալի է, որ ոչ բոլորն են կարողանում տիրապետել դրան։ Թող սերը գա ձեզ մոտ ձեր սիրելիի գրկում և ձեր երեխաների հպումով ու հայացքով»,- անկեղծացել է Մորյակը: