Կենդանակերպի ամենավտանգավոր նշաններն՝ ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի

Համաստեղությունը, որի նշանի տակ մարդը ծնվում է, որոշակիորեն ազդում է հանցագործությունների նկատմամբ նրա հակվածության վրա:

Ձեզ ենք ներկայացնում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկություններն այն մասին, թե հանցագործությունների համար ազատազարկված մարդիկ հիմնականում կենդանակերպի որ նշաններին են պատկանում:

Կրակ տարերքի նշանների ներկայացուցիչներից ամենաշատ դատվածություն ունեն Աղեղնավորները և նրանց միշտ շատ դժվար է ձերբակալելը: Խոյերը հակված են զինված հանցագործություններին, վտանգավոր են նաև Առյուծները:

Օդի տարերքի նշաններից ամենից հաճախ օրենքներ են խախտում Կշեռքները: Երկվորյակները հակված են խուլիգանության, իսկ Ջրհոսները հանցանք են գործում միայն վրեժ լուծելու համար:

Հողի տարերքի նշաններից ամենակատաղին Ցուլերն են: Կույսերը սիրում են զենքը, իսկ Այծեղջյուրները ունիվերսալ հանցագործներ են:

Ջրի տարերքի նշաններից ամենաքրեական տարրերը Խեցգետիններն են, որոնք աչքի են ընկնում իրենց դաժանությամբ: Ձկներն ու Կարիճները նույնպես անկառավարելի են:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ հանցագործությունների համար ազատազրկվածների մեջ ամենաշատ թիվն են կազմում Խեցգետինները: Երկրորդ տեղում են Ցուլերը, իսկ երրորդում՝ Աղեղնավորները (Խոյ, Այծեղջյուր, Կույս, Կշեռք, Ձկներ, Կարիճ, Առյուծ, Ջրհոս, Երկվորյակ):

Հանցագործ Խեցգետինները հայտնի են նրանով, որ սպանելուց հաճույք են ստանում: Բացի այդ, այս նշանի հանցագործների մեջ շատ են հոգեպես անհավասարակշիռ մարդիկ: Ցուլերը նախընտրում են փողերի լվացմամբ զբաղվել։ Աղեղնավորների ամենից հաճախ գողեր ու կողոպտիչներ են լինում: Խոյերը սովորաբար ուրիշներին են վարձում իրենց ծրագրած հանցագործությունն իրականացնելու համար: Այծեղջյուրները կապված են կազմակերպված հանցավորության հետ և աչքի են ընկնում ընդգծված սադիստական հակումներով: Կույսերը ցանցահեններ են: Կշեռքները որպես կանոն բռնվում են կոռուպցիոն գործարքներում, իսկ Ձկները նախընտրում են զբաղվել թմրանյութերի վաճառքով: Երկվորյակները հակված են գողության և խարդախության: Առյուծները հաճախ հանցանք են գործում իրենց վրա ուշադրություն գրավելու համար: Կարիճների մեջ շատ են վարձու մարդասպանները: Ջրհոսներն էլ խաբեբաների և ցանցահենների համբավ ունեն, որոնք նախընտրում են գործել՝ ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելով: